Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի

10:23, 11.08.2026

Կոլումբիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի, վիրավորների թիվը՝ 570-ի։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ արտակարգ իրավիճակների խմբերը շարունակում են մարդկանց դուրս բերել փլատակներից։

Երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպերանզան արտակարգ դրություն է հայտարարել և այսօր կայցելի աղետի գոտի։

Եվրոպացի առաջնորդները արձագանքում են Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն արդեն սկսել է աջակցել Կոլումբիայում փրկարարական գործողություններին իր սեփական արբանյակային ծառայության միջոցով։ Ինչպես ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը. «Եվրոպայի սիրտը կոլումբիացիների հետ է Չոկո շրջանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո»։

Եվրոպացի այլ առաջնորդներ նույնպես խոստացել են օգնել Կոլումբիային։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Կոլումբիան կարող է հույս դնել Ֆրանսիայի բարեկամության և աջակցության վրա այս փորձության մեջ։

Նմանատիպ