Կոլումբիայում դպրոցական ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել 20 մարդ.
Կոլումբիայում դպրոցական ավտոբուսն ընկել է ձորը. Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է 17, վիրավորվել՝ 20 մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել Կոլումբիայի հյուսիսում՝ Ռեմեդիոսն ու Սարագոսան կապող ճանապարհին։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Անտիոքի շրջանի նահանգապետ Անդրե Խուլիանիի խոսքով՝ ավտոբուսը դպրոցականներին էքսկուրսիայից էր բերում։ Ուսանողները նշում էին ավարտական շրջանը։
Դպրոցի տնօրինությունը նշեց, որ միջոցառումը պաշտոնական չէ և կազմակերպվել է հենց աշակերտների կողմից։
Ավտոբուսը տեղափոխում էր 45 ուղեւոր։ Զոհերի թվում է նաև վարորդը։