Կոլումբիայի պաշտպանության նախարարը մահացել է «կովիդ 19»-ով առաջացած թոքաբորբից
Կոլումբիայի պաշտպանության նախարար, Կառլոս Օլմես Տրուխիլիոն մահացել է «կովիդ 19»-ով առաջացած թոքաբորբից:
Ինչպես գրում է «Ռոյտերը», պաշտպանության նախարարի մահվան մասին տեղեկատվությունը տարածել է Կոլումբիայի կառավարությունը:
69-ամյա Տրուխիլիոն կորոնավիրուսով վարակվել էր ամսվա սկզբին: Նրան տեղափոխել էին Բոգոտայի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Մինչ պաշտպանության նախարար նշանակվելը, Կառլոս Օլմես Տրուխիլիոն ղեկավարում էր արտաքին գործերի նախարարությունը: Նա եղել է նաև Կալի քաղաքի քաղաքապետ, ներքին գործերի նախարար և կրթության նախարար, եղել է Կոլումբիայի ազգային ժողովի անդամ:
Կոլումբիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2 միլիոն դեպք, մահացել է մինչև 52 000 մարդ: