Կոլումբիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի, գրեթե 500-ը անհետ կորած է

14:34, 13.08.2026

Ռոյթերսը հաղորդում է, որ Կոլումբիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի, վիրավորների թիվը գերազանցել է 3500-ը։

Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպերանսայի խոսքով՝ երկրաշարժից հետո անհետ կորած է համարվում մոտ 500 մարդ։

Աբելարդո դե լա Էսպերանսայի խոսքով՝ երկրաշարժը ավերել է ավելի քան 11300 տուն և վնասել ավելի քան 53500-ը։

Տեղեկատվության համար՝ օգոստոսի 10-ին Կոլումբիայում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որից հետո ամբողջ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։

Նմանատիպ