«Կոջորիի համար 3-ում բնակելի տան պատը պետք է վերականգնվի նախնական տեսքով». Կախա Կալաձե
«Կոջորիի համար 3-ում բնակելի տան պատը պետք է վերականգնվի նախնական տեսքով»,- այս հայտարարությունը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արել է Կոջորիի փողոց այցելելու ժամանակ: Կալաձեն հասարակությանը լրատվություն է փոխանցել շինարարության կապակցությամբ, և արձագանքել հասարակության կողմից քննադատիչ հայտարարություններին:
Կախա Կալաձեի խոսքերով մայրաքաղաքի հին շինությունների վերականգնան ժամանակ նախատեսվելու են բոլոր նորմերը, որոնց համաձայն նշված շենքերը չպետք է կորցնեն իրենց նախնական տեսքը:
Նրա խոսքերով աշխատանքները իրականացնելու է ոչ թե գամգեոբան, այլ Թբիլիսիի զարգացման հիմնադրամը, պաշտպանելով բոլոր նորմերը:
Քաղաքապետի հետ միասին տեղում գտնվում էին նաև փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին, Մթածմինդայի գամգեբելի Դավիթ Կիրկիտաձեն և Թբիլիսիի զարգացման հիմնադրամի տնօրեն Գիորգի Բաիդարաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan