Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, կատարել ապրիլի 19-ի համաձայնագիրը, այդ թվում դադարեցնել գերագույն դատարանում նշանակումները, մինչ թափանցիկ բարեփոխման անցկացումը. ԱՄՆ-ի պետքարտուղարություն
Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, կատարել ապրիլի 19-ի համաձայնագիրը, այդ թվում դադարեցնել գերագույն դատարանում նշանակումները, մինչ թափանցիկ բարեփոխման անցկացումը. ԱՄՆ-ի պետքարտուղարություն

ԱՄՆ-ը խիստ մտահոգված է հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի վեց դատավորներ հաստատելու որոշմամբ, որը դեմ է ապրիլի 19-ին իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնությանը,- այս մասին նշվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարության մեջ:

«Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ և Եվրախորհրդի նախագահի անվամբ ստորագրված ապրիլի 19-ի համաձայնագիրը, ստորագրող կողմերին պարտավորեցնում է կասեցնել Գերագույն դատարանում «բոլոր ընթացիկ նշանակումները», քանի դեռ «հավակնոտ արդարադատության բարեփոխումը» չի ընդունվել լայն, ներառական և բազմակուսակցական բարեփոխումների գործընթացում:

Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում կատարել ապրիլի 19-ի համաձայնագիրը, ներառյալ կասեցնել Գերագույն դատարանում նշանակումները և արդարադատության համապարփակ, թափանցիկ և ներառական բարեփոխումներ իրականացնել: Սա է, որ համաձայնության են եկել քաղաքական առաջնորդներն ու իշխող կուսակցությունը: Դա չկատարելը հետագայում կխաթարի վրացական հասարակության և միջազգային հանրության վստահությունը Վրաստանի արդարադատության համակարգի նկատմամբ և կսպառնա Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը: Ապրիլի 19-ի համաձայնագրի թերի կատարումը կթուլացնի նաև ներդրողների վստահությունը և Վրաստանի քաղաքական և սոցիալական ինստիտուտների կայունությունը:

ԱՄՆ-ը կոչ է անում Վրաստանի կառավարությանը վերահաստատել իր նվիրվածությունը ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև ամրապնդել գործընկերությունը Միացյալ Նահանգների և միջազգային հանրության հետ», – ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ: