Կոչ ենք անում դիտորդական միջազգային առաքելությանը, վերստուգեն տեղեկությունը Մայա Օթինաշվիլուն հավանաբար ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ. Արչիլ Թալակվաձե

18:01, 03.10.2018

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլուն հավանաբար ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ դիմում է միջազգային դիտորդական առաքելություններին և կոչ անում անում անհապաղ վերստուգել:

«Օմբուդսմենը փոխանցել է վրդովեցուցիչ տեղեկություն, որ մեծ  հավանականությամբ, Մայա Օթինաշվիլու նկատմամբ իրականացվել է ոչ պատշաճ վերաբերմունք, նա հավանաբար ծեծված է: Այդ առնչությամբ կոչ ենք անում դիտորդական առաքելությանը, արդեն անկախ դիտորդներին, վերստուգեն տեղեկությունը և ապահովեն նրա անվտանգոււթյան պաշտպանությունը»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Դրա հետ մեկտեղ, մեծամասնության առաջնորդն ասում է, որ փաստի լիարժեք պատասխանատվությունը Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ Վրաստանի իշխանությունն աշխատում է ակտիվ ռեժիմում, որպեսզի Մայա Օթինաշվիլին անվտանգ և որքան հնարավոր է շուտ վերադառնա ընտանինք:

Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան «Ֆեյսբուքի» էջում գրել էր, որ ընտանիքի տեղեկությամբ, ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլին ծեծված է:

Ռուս զինվորականները օկուպացված գոտու Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղում բնակվող 37-ամյա կնոջը ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին: Ցխինվալիից ստացած վերջին տեղեկությամբ, դե ֆակտո Ցխինվալիի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը հայտարարել է, որ անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն դե ֆակտո դատախազությունը սահմանել է 10-օրյա նախնական կալանք:

 

Նմանատիպ