Կոչ ենք անում դիտորդական միջազգային առաքելությանը, վերստուգեն տեղեկությունը Մայա Օթինաշվիլուն հավանաբար ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլուն հավանաբար ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ դիմում է միջազգային դիտորդական առաքելություններին և կոչ անում անում անհապաղ վերստուգել:
«Օմբուդսմենը փոխանցել է վրդովեցուցիչ տեղեկություն, որ մեծ հավանականությամբ, Մայա Օթինաշվիլու նկատմամբ իրականացվել է ոչ պատշաճ վերաբերմունք, նա հավանաբար ծեծված է: Այդ առնչությամբ կոչ ենք անում դիտորդական առաքելությանը, արդեն անկախ դիտորդներին, վերստուգեն տեղեկությունը և ապահովեն նրա անվտանգոււթյան պաշտպանությունը»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Դրա հետ մեկտեղ, մեծամասնության առաջնորդն ասում է, որ փաստի լիարժեք պատասխանատվությունը Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ Վրաստանի իշխանությունն աշխատում է ակտիվ ռեժիմում, որպեսզի Մայա Օթինաշվիլին անվտանգ և որքան հնարավոր է շուտ վերադառնա ընտանինք:
Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան «Ֆեյսբուքի» էջում գրել էր, որ ընտանիքի տեղեկությամբ, ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլին ծեծված է:
Ռուս զինվորականները օկուպացված գոտու Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղում բնակվող 37-ամյա կնոջը ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին: Ցխինվալիից ստացած վերջին տեղեկությամբ, դե ֆակտո Ցխինվալիի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը հայտարարել է, որ անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն դե ֆակտո դատախազությունը սահմանել է 10-օրյա նախնական կալանք: