Կոչ ենք անում բոլորին պահպանել հանգստություն և գործել սահմանադրության շրջանակներում. Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ուշադիր հետևում է Թբիլիսիում ընթացող իրադարձություններին և կոչ է անում բոլոր կողմերին պահպանել հանգստություն և գործեն սահմանադրության շրջանակներում:
«ՈՒշադիր հետևում ենք այս երեկո Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող իրադարձություններին և հասկանում ենք այն ցավը, որը այսօր զգում են մարդիկ:
Կոչ ենք անում բոլորին պահպանել հանգստություն և գործել սահմանադրության շրջանակներում»,-ասված է ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ: