Կոչ ենք անում, անցնել կարմրուկի վակցինացում. Հիվանդությունների վերահսկման կենտրոն
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջացնում է բավականին լուրջ բարդություններ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրամ Գամղրելիձեն՝ կարմրուկի դեպքերի ավելացման հետ կապված անցկացված ճեպազրույցին:
Նրա խոսքով, գրանցվել է կարմրուկի աճի դինամիկա:
Ամիրան Գամղրելիձեն բնակչությանը կոչ է անում, սրսկել պատվաստանյութ՝ վարակիչ հիվանդությունը կանխելու համար:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարն առանձնակի դիմում է ապագա մայրերին և փոքր երեխաների ծնողներին, որպեսզի պարտադիր անցկացնեն պատվաստում:
Նրա խոսքով, քաղաքացիները վակցինացիայի սեփական կարգավիճակը պետք է ստուգեն պոլիկլինիկաներում և եթե պարզվեց, որ նրանց չունեն անցկացված պլանավորված վակցինացում, մինչև 40 տարեկան քաղաքացիները կկարողանան անվճար պատվաստվել: