Կոչ եմ անում իշխանություններին, ժամանակին քննարկել մանդատների հարցը, թող բավարարեն մեր պահանջները, որին սպասում ենք արդեն երկու ամիս. Սերգո Չիխլաձե
Կոչ եմ անում իշխանություններին, ժամանակին քննարկել մանդատների հարցը, թող բավարարեն մեր պահանջները, որին սպասում ենք արդեն երկու ամիս. Սերգո Չիխլաձե

Հասկանալի է, որ «Վրացական երազանքի» հռետորաբանությունը չի փոխվում: Կարծես ավելորդ է խոսել կառուցողականության և փոխզիջման մասին,- այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» անդամ Սերգո Չիխլաձեն:

Նրա խոսքով ՝ «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» դիրքերն անփոփոխ են:

«Ոչինչ չի փոխվել: Մենք կանգնած ենք մեր դիրքում: Որևէ մուտքի-ելքի մասին խոսք չկա: Ես կոչ եմ անում իշխանություններին հաջորդ շաբաթ ժամանակին քննարկել մանդատների հարցը և վերջ տալ դրան: Մենք հայտարարել ենք մեր դիրքորոշման մասին, և այլևս չեն լինի խոսակցություններ, շահարկումներ և այլն: Որոշում կայացնեն, բավարարեն մեր պահանջը մանդատների վերաբերյալ, որին մենք սպասում էինք արդեն երկու ամիս»,- հայտարարել է Չիխլաձեն: