Կոչ եմ անում բոլորիդ մի բերեք երեխաներին արդարադատության տուն. Սոսո Գիորգաձե
Արդարադատության տան գործադիր տնօրեն, Սոսո Գիորգաձեն կոչ է անում քաղաքացիներին, սահմանափակումների ժամանակաշրջանում, առանձ անհրաժեշտության երեխաներին կբերել արդարադատության տներ:
Արդարադատության նախարարությունը, արդարադատության տներում, ինչպես նաև հանրային կենտրոններում, բացի առանձնահատուկ անհրաժեշտությունից, երկու շաբաթով սահմանափակել է քաղաքացիների այցերը:
«Մենք կոչ ենք անում բոլորին, եթե անհրաժեշտություն չկա մի այցելեք արդարադատության տներ և հանրային կենտրոններ: Այս սահմանափակումները չեն վերաբերում հրատապ դեպքերին, օրինակ եթե վերցնելու եք մահվան վկայական, որն անհրաժեշտ է հուղարկավորության ընթացակարգերի համար, կամ ծննդական, երեխային հիվանդանոցից դուրս բերելու համար: Ես ուզում եմ բոլորին հորդորել, որ երեխաներին չբերեք արդարադատության տներ»,- ասել է Սոսո Գիորգաձեն:
Ինչ վերաբերում է այլ ընթացակարգերի, ապա քաղաքացիները կարող են օգտվել հեռակա ծառայություններից:
Դրա հետ մեկտեղ, այսօր արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հորդորել է քաղաքացիներին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չայցելել արդարադատության տներ, համայնքային կենտրոններ, ռեեստրի տարածքային գրասենյակներ և նոտարական գրասենյակներ: