Կոչ եմ անում բոլոր կուսակցությունների առաջնորդներին, սեփական անդամներին հիշեցնեն էթիկական չափանիշների պաշտպանության անհրաժեշտությունը. Կառլ Հարցել
Կոչ եմ անում բոլոր կուսակցությունների առաջնորդներին, սեփական անդամներին հիշեցնեն էթիկական չափանիշների պաշտպանության անհրաժեշտությունը,- նախընտրական միջավայրը գնահատելիս հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Հարցելն ասում է, որ իրենք ուշադիր հետևում են բռնության, վարչական ռեսուրսների օգտագործման և այլ նմանատիպ հարցերի վերաբերյալ տարածվող հաղորդագրություններին:
«Նախընտրական քարոզարշավը դեռ ընթացքի մեջ է: Այսպիսով, տպավորություններն ամփոփելու համար մի փոքր շուտ է: Սակայն կասեմ, որ այն լավի միջև, ինչը քարոզարշավի ընթացքում կառանձնացնեի կուսակցությունների ներկայացրած ծրագրերում, հաճախ արտացոլվում են կուսակցությունների հստակ տեսլականներն ու ձգտումները:
Գտնում եմ, որ սա շատ օգտակար է և ես կարծում եմ, որ դա նոր ընտրական համակարգի արդյունք է, որը նաև ավելի լայն ընտրություն է ընտրողների համար: Հուսով եմ, որ կուսակցությունների ծրագրերը վերջապես ճանապարհ կհարթեն հաջորդ խորհրդարանի համար, ընտրություններից հետո ժողովրդավարական բանավեճի շարունակությունը ապահովելու համար:
Ինչ վերաբերում է բռնության, վարչական ռեսուրսների օգտագործման և այլ նմանատիպ հարցերի մասին հաղորդումներին, ապա մենք դրանց շատ ուշադիր հետևում ենք:
Կարևոր է, որ ապահովվի վստահելի արձագանքը հետաքննության սկսման տեսանկյունից, ինչպես նաև հետաքննության անկողմնակալության տեսանկյունից, որպեսզի բոլորը կարողանան եզրակացություն անել, թե ինչ է անթույլատրելի իրավական տեսանկյունից: Ես նաև կոչ եմ անում բոլոր կուսակցությունների առաջնորդներին, սեփական անդամներին հիշեցնեն էթիկական չափանիշների պաշտպանության անհրաժեշտությունը, որպեսզի բոլորը կարողանան ստանալ հաղորդագրություն և ապագայում խուսափենք բացասական սպիրալից, առաջիկա շաբաթների ընթացքում:
Կարծում եմ, ԿԸՀ-ն լավ հարթակ է ստեղծել ընտրողների անվտանգության ապահովման համար: Հուսով եմ, որ դա ավելի շատ մարդկանց կհորդորի գնալ ընտրություններին և քվեարկել»,- ասել է Կառլ Հարցելը: