Կոբի-Գուդաուրիի հատվածում արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, ինտենսիվ ձյան և դժվարացած տեսանելիության պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրիի հատվածում արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Պարեկային ոստիկանության դեպարտամենտը քաղաքացիներին կոչ է արել, ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին և առավելագույնս պաշտպանել ճանապարհի երթևեկության կանոնները: