Կոբի-Գուդաուրի ճոպանուղին պատմական նշանակության բացառիկ նախագիծ է,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Կոբ-Գուդաուրի ճոպանուղի բացմանը խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքով, նշված նախագիծը կենսատու նշանակություն ունի Կոբիի, Գուդաուրիի և Ղազբեգիի բնակչության համար:
«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել բոլորին, հատկապես մեր Կոբիի, Գուդաուրիի և Ղազբեգիի բնակչությանը, քանի որ իմ կարծիքով, հենց նրանք են ամենալավ գիտակցում այս ճանապարհի հնարավորությունները, ներուժը և կենսատու նշանակությունը:
Օրեր առաջ նշեցինք Գուդաուրիի, որպեսզ հանգստավայր ձևավորվելու 30-ամյա հոբելյանը: Վերջին վեց տարվա ընթացքում Գուդաուրիում զբոսաշրջիկների քանակը ավելացել է 500 տոկոսով: Սա իրոք մեծ հաջողություն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել շրջանային զարգացման և ենթակառուվածքային նախարարությանը: