Առատ ձյան և ձնաբուքի պատճառով Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին գործում են սահմանափակումներ:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են շրջակա միջավայրի գործակալության կանխատեսումների բաժնից տեղում գտնվում են մասնագետները, սակայն առատ ձյունը չի տալիս նրանց ճանապարհը մաքրելու հնարավորություն:
«Առատ ձյան և ձնաբուքի պատճառով սահմանափակումներ են գործում Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին: Ցավոք ձնաբուքի պատճառով մասնագետներին չի տրվում նշված ճանապարհին իրականացնել մաքրման աշխատանքներ»,-ասել է օդերևույթաբան Դավիթ Լոլաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan