Կոբի-Գուդաուրի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, առատ ձյան պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
«Տեղում պարեկային ոստիկանության աշխատակիցները կարգավորում են տրանսպորտի անվտանգ տեղաշարժը:
Քաղաքացիներին կոչ ենք անում, հնազանդվել պարեկային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին և առավելագույնս պաշտպանել երթևեկության կանոնները»,- նշված է գերատեսչության տեղեկության մեջ: