Կոբի Բրայանտի մահվան լուրին արձագանքել է հայտնի վրաց բասկետբոլիստ Զազա Փաչուլիան:
«Շատ շուտ էր, շատ ցավալի է: Շատ կոտրված սրտեր են, շատ արցունքներ: Շնորհակալություն լավ հիշողությունների համար», – գրել է Փաչուլիան, իր ինստագրամի էջում:
Հիշեցնենք, երեկ երեկոյան Լոս Անջելեսի մոտակայքում վթարի է ենթարկվել լեգենդար բասկետբոլիստ, Կոբի Բրայանտի ինքնաթիռը, որտեղ բացի իրենից գտնվում էր չորս մարդ: Ավիաաղետի հետևանքով բոլորը զոհվել են: