Կոբա Գվենետաձեն հանդիպել է Քելի Դեգնանի հետ
Կոբա Գվենետաձեն հանդիպել է Քելի Դեգնանի հետ

Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանի հետ։

Վրաստանի Ազգային բանկի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հանդիպման հիմնական թեման եղել փն համաշխարհային տնտեսական գործոնները, ռիսկերը, միջազգային և տեղական շուկաներում տիրող իրավիճակը։

«Ազգային բանկի նախագահը ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրել է երկրում առկա տնտեսական իրավիճակի մասին։ Նա խոսել է համաշխարհային համավարակից բխող հիմնական մարտահրավերների և սպառնալիքների մասին։ Նա նշեց, որ թանկացումները ազդել են զարգացող երկրների մեծ մասի վրա, այդ թվում՝ Վրաստանի, քանի որ զարգացող երկրների սպառողական զամբյուղներում սննդամթերքի կշիռը մեծ է, թեև զարգացած երկրներում գնաճի խնդիրը սուր է։

Հանդիպմանը կողմերը վերլուծել են նաև համաշխարհային ռիսկի գործոնները և միջազգային շուկաներում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական ռիսկերի վրա, որոնք սրման դեպքում կարող են պոտենցիալ ազդեցություն ունենալ Վրաստանի տնտեսության վրա։ Հանդիպմանը նշվել է, որ վերջերս հրապարակված Ֆինանսական կայունության գնահատման փաստաթղթերում (Արժույթի միջազգային հիմնադրամի Financial System Stability Assessment and World Bank Financial Sector Assessment Report) միանշանակ բարձր է գնահատվել Վրաստանի Ազգային բանկի արդյունավետ վերահսկողության և բարեփոխումների ներդրումը ֆինանսական կայունության պահպանման գործում:

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանը ներկա են եղել Ազգային բանկի փոխնախագահ Պապունա Լեժավան և ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական պատասխանատու Ջեյն Ֆոսթերը»,- ասված է հաղորդագրությունում։