«Կլաուդիա» փոթորիկը Պորտուգալիայում խլել է երեք մարդու կյանք, կան վիրավորներ
«Կլաուդիա» փոթորիկը Պորտուգալիայում խլել է երեք մարդու կյանք, իսկ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում տարհանումներ են ընթանում, հաղորդում է Reuters-ը:
«Կլաուդիա» փոթորկի հետևանքով Պորտուգալիայում վիրավորվել է առնվազն 30 մարդ, որոնցից երկուսը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պորտուգալիայի օդերևութաբանական գործակալությունը՝ IPMA-ն, Ալգարվեի, Բեխա և Սետուբալ շրջանների համար հայտարարել է ամենաբարձր՝ կարմիր մակարդակի վտանգ։
Մեծ Բրիտանիան և Իռլանդիան նույնպես պայքարում են ջրհեղեղների և փոթորիկների ալիքների դեմ։ Փոթորիկը խնդիրներ է առաջացրել ինչպես երկաթուղային, այնպես էլ ճանապարհային երթևեկության համար։ Իռլանդիայում հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։