Կկիրառենք բոլոր հարթակները, որպեսզի առաջընթաց ունենանք ապաբռնազավթման հարցերում
2019 թվականին մենք բարեկամ երկրների հետ մասին, կկիրառենք բոլոր հարթակները, որպեսզի առաջընթաց ունենանք ապաբռնազավթման հարցերում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Նրա գնահատմամբ, ցավոք, Վրաստանի առջև կա երկու ծանրագույն մարտահրավեր – ռուսական օկուպացիան և աղքատությունը:
«Բոլոր հարթակները կկիրառենք մեր բարեկամ երկրների հետ միասին, որպեսզի առաջընթաց ունենանք ապաբռնազավթման հարցերում: Ցավոք, Ռուսաստանը դեռևս չի կատարում իր պարտականությունը, որն ստանձնել է 2008 թվականին և դուրս չի բերում զորքը Վրաստանի տարածքից»,- հայտարարել է վարչապետը:
Նա զրուցել է «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնության մասին և նշել, որ այսօր գտնվում էր Դիցի գյուղում, որտեղ սթարթափների ֆինանսավորման շրջանակներերում բացել է ձեռնարկություն: