Կիսում ենք Վրաստանում թարմացված ընտրական համակարգի հիման վրա անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականը. Ուրմաս Ռեյնսալու
Մենք կիսում ենք միջազգային դիտորդների (OSCE/ODIHR) կողմից Վրաստանում նոր ընտրական համակարգի հիման վրա անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականը,- այս մասին «թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար, Ուրմաս Ռեյնսալուն:
Ըստ նրա, Վրաստանում անցկացված ընտրությունների ժամանակ պաշտպանվել են հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
«Մենք կիսում ենք միջազգային դիտորդների (OSCE/ODIHR) կողմից Վրաստանում նոր ընտրական համակարգի հիման վրա անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականը: Ընդհանուր առմամբ, երկրում պաշտպանված էին հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ջանքեր գործադրել թերությունները շտկելու համար, հատկապես նոյեմբերի 22-ին նշանակված երկրորդ փուլից առաջ»,- գրել է Ուրմաս Ռեյնսալուն:
https://twitter.com/UrmasReinsalu/status/1324383849812549633?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1324383849812549633%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Furmas-reinsalu-saqartveloshi-ganakhlebuli-saarchevno-sistemis-safudzvelze-chatarebul-saparlamento-archevnebze-saertashoriso-damkvirveblebis-shefasebas-viziarebt%2F