Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը
Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են հակամարտության դիվանագիտական լուծման։ Դմիտրիևը այս մասին խոսել է CNN հեռուստաընկերության հետ զրույցում։

Մեդիայի փոխանցմամբ՝ Դմիտրիևը չի հստակեցրել, թե ինչ է նկատի ունեցել «դիվանագիտական լուծում» ասելով։

Միևնույն ժամանակ, Դմիտրիևը «մեծ քայլ» է անվանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Կիևը պատրաստ է հրադադարի՝ ռազմաճակատի ներկայիս գծում։

«Գիտեք, նրա նախորդ դիրքորոշումն այն էր, որ Ռուսաստանը պետք է ամբողջությամբ հեռանա՝ ուստի կարծում եմ, որ մենք բավականին մոտ ենք դիվանագիտական լուծման, որը կարող է մշակվել», – նշել է Դմիտրիևը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը այսօր Մայամիում հանդիպելու է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Այս մասին «Politico»-ն տեղեկացնում է Սպիտակ տան աղբյուրներին հղումով։