Կիրիլ Դմիտրիև. Զելենսկու հայտարարությունը մեզ ուրախացնում է. նա վերջապես հասկացավ, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն է՝ աջակցել անվտանգության երաշխիքներին միայն այն դեպքում, եթե Ուկրաինան դուրս գա Դոնբասից
Կիրիլ Դմիտրիև. Զելենսկու հայտարարությունը մեզ ուրախացնում է. նա վերջապես հասկացավ, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն է՝ աջակցել անվտանգության երաշխիքներին միայն այն դեպքում, եթե Ուկրաինան դուրս գա Դոնբասից

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից այն մասին, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների պայման է սահմանել Դոնբասի փոխանցումը Ռուսաստանին։

«Այս ըմբռնումը, որը նա հնչեցրեց երեկ, ընդհանուր առմամբ, չի կարող մեզ չուրախացնել։ Զելենսկին վերջապես հասկացավ, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն է՝ աջակցել անվտանգության երաշխիքներին միայն այն դեպքում, եթե Ուկրաինան դուրս գա Դոնբասից», – հայտարարել է Դմիտրիևը։

Տեղեկացնենք, որ «Reuters»-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ է առաջարկում այն պայմանով, եթե ուկրաինական բանակը դուրս գա Դոնեցկի և Լուգանսկի մարզերի այն հատվածներից, որոնք Ռուսաստանը դեռ չի օկուպացրել։ Նույն հարցազրույցում Զելենսկին նաև նշել էր, որ Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը համարում է վտանգավոր քայլ, այդ թվում՝ Արևմուտքի համար։