Կիր Սթարմեր. Հոգնել եմ, ընտանիքները տեսնում են, թե ինչպես են էներգիայի վճարները բարձրանում և նվազում Թրամփի և Պուտինի գործողությունների պատճառով
Կիր Սթարմեր. Հոգնել եմ, ընտանիքները տեսնում են, թե ինչպես են էներգիայի վճարները բարձրանում և նվազում Թրամփի և Պուտինի գործողությունների պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի խոսքով՝ ինքը հոգնել է նրանից, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գործողություններն ազդում են էներգակիրների գների վրա։

«Հոգնել եմ նրանից, որ ամբողջ երկրում ընտանիքները տեսնում են, թե ինչպես են իրենց էներգիայի վճարները, ինչպես նաև բիզնեսի ծախսերը, բարձրանում ու նվազում աշխարհում Պուտինի կամ Թրամփի գործողությունների պատճառով: Եվ մենք մարդկանց ու բիզնեսին ասում ենք. «Պարզապես պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ կախված ենք միջազգային շուկայից»», – հայտարարել է Սթարմերը:

Միևնույն ժամանակ, Սթարմերը նշել է, որ աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին Մեծ Բրիտանիան պետք է դառնա էներգետիկ առումով անկախ:

«Մեզ անհրաժեշտ է էներգետիկ անկախություն, և դրան հասնելու միակ ճանապարհը վերականգնվող էներգիային էլ ավելի արագ անցնելն է, քանի որ մենք այն չենք կարող ստանալ միջազգային շուկայում», – հայտարարել է Սթարմերը: