Կիպրոսը և Հունաստանը դեմ են Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման արգելքին
Կիպրոսը և Հունաստանը դեմ են Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման արգելքին։ Տեղեկությունը տարածում է «Politico»-ն։
Հիշեցնենք, որ Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Լատվիան և Լիտվան պահանջում են խստացնել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմը։
Այնուամենայնիվ, Բեռլինը հայտարարել է, որ Ռուսաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արդարացված չէ։
«Նման դիրքորոշում ունեն Կիպրոսում։ Սա սխալ ուղղությամբ քայլ կլինի։ Մենք հավատում ենք մարդկանց միջև շփումներին, և նույնիսկ Թուրքիայի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալ Կիպրոսի վիզա»,- ասել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Կոռնելիոս Կոռնելիուն։
Ըստ «Politico»-ի՝ մինչ ուկրաինական պատերազմը Կիպրոս ժամանած զբոսաշրջիկների 25%-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին։
Հրատարակության համաձայն՝ Հունաստանի կառավարությունը նույնպես դեմ է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի խստացմանը։
Եվրամիության արտգործնախարարները օգոստոսի վերջին Պրահայում կքննարկեն ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի խստացման հարցը։