Կին շախմատիստների անհատական Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարը Նանա Ձագնիձեն է
Կին շախմատիստների անհատական Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարը Նանա Ձագնիձեն է

Սլովակիայի Վիսոկի Տատրիշ քաղաքում ընթացող կին շախմատիստների անհատական Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատար, գործող չեմպիոն Նանա Ձագնիձեն է: Վրաց շախմատիստուհին երեկ տոնել է իր չորրորդ հաղթանակը:

Չորրորդ տուրում, Նանա Ձագնիձեն 47-րդ քայլին պարտության է մատնել ֆրանսիացի Դեիմանտե Կորնեին և մրցաշարային աղյուսյակում զբաղեցրել է առաջին տեղը:

Այսօր, Ձագնիձեն հանդիպելու է ուրաինացի Անա ՈՒշենինայի հետ, որը ունի 3,5 միավոր: ՈՒշենինան գտնվում է չորրորդ տուրում:

Եվրոպայի առաջնությանը ելույթ ունեցող այլ վրաց շախմատիստուհիներ, Բելա Խոտենաշվիլին և Մերի Արաբիձեն ունեն 3-ական միավոր, Լելա Ջավախիշվիլին 2,5, Սալոմե Մելիան և Նինո Բացիաշվիլին 2-ական, իսկ Միրանդա Միքաձեն 1,5 միավոր: