Կիմ Չեն Ընի հայտարարությամբ Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումները
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությամբ, ապրիլի 21-ից դադարեցվելու են ցանկացած տիպի միջուկային փորձարկումները, այս մասին լրատվություն է տարածել BBC -ին, հենվելով տեղի մամուլին:
Բացի այդ, ինչպես գրում է BBC -ին, Փհենյանում հայտարարել են, որ փակելու են միջուկային փորձարկումներ անցկացնելու վայրը, քանզի ապացուցեն, որ կատարում են խոստումները և դադարեցնում են միջուկային փորձարկումները:
Ինչպես գրում է BBC -ին, այս որոշումը պաշտոնական Փհենյանը ընդունել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական Կոմիտեի լիագումար նիստի ավարտից հետո:
Հատկանշական է, որ Փհենյանի որոշումից մեկ օր շուտ, Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները ունեցել են հեռախոսազրույց: Նրանք միմյանց հանդիպելու են գալիք շաբաթ կայանալիգ գագաթնաժողովի ժամանակ:
Բացի այդ, Դոնալդ թրամփի և Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը կայանալու է հունիսին: Հանդիպման վայրը կրկին անհայտ է: Սակայն վայրերից մեկը անվանվում է Շվեդիան, քանզի մեկ ամիս առաջ, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆենը, ԱՄՆ կատարած այցի ժամանակ առաջարկել է հանդիպումը անց կացնել Շվեդիայում: Վաշինգտոնում դեռևս չեն ընդունել վերջնական որոշում:
Հեղինակ -
Edgar Barsegyan