Ավարտվել է Կիմ Չեն Ինի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը
Ավարտվել է Կիմ Չեն Ինի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը

Վլադիվոստոկում ավարտվել է Կիմ Չեն Ինի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը: Ռուսական մամուլի տեղեկությամբ, Ռուսաստանի նախագահը և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը տևել է մոտ 4 ժամ: Այստեղից գրեթե երկու ժամը նրանք ունեցել են դեմ առ դեմ հանդիպում:

Ինչպես հայտնի է, գագաթնաժողովը կայացել է Ռուսկի կղզու վրա:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Կորեայի թերակղզու միջուկային զինաթափումն է: Պուտինը ողջունել է Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին:

Հատկանշական է, որ սա Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումն է: