Կիկեթիում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան  վիրավորներ
Կիկեթիում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ

Կիկեթիում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ:

Կրակոցից վիրավորված երկու կնոջը տեղափոխվել են «Նյու հիվանդանոց» կլինիկա։ Տեղեկությունը կլինիկայում հաստատել են Վրաստանի առաջին ալիքից, նրանց խոսքով՝ հիվանդները առաջին բուժօգնություն ստանալուց հետո կհետազոտվեն։

Իրավապահները պարզել են Կիկեթիում կրակոցով պայմանավորված հանցագործներից մեկի ինքնությունը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից։

«ՆԳՆ աշխատակիցները հետաքննություն են սկսել Կիկեթիում տեղի ունեցած սպանության և վիրավորման փաստերով Քրեական օրենսգրքի 19-109 և 236 հոդվածներով, որոնք վերաբերում են ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց սպանության փորձ և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու միջոցներ: Իրավապահները պարզել են հանցագործություն կատարած մեկ անձի ինքնությունը։ Այս պահին ձեռնարկվում են ակտիվ քննչական միջոցառումներ՝ նրան բերման ենթարկելու ուղղությամբ»,- հայտնել են ՆԳՆ-ից։