Կիևում զինված տղամարդը փողոցում կրակ է բացել, ներխուժել սուպերմարկետ և պատանդներ վերցրել. կան զոհեր, իսկ հարձակվողը լիկվիդացված է
Կիևի Գոլոսեևսկի թաղամասում զինված տղամարդը փողոցում կրակ է բացել, որից հետո ներխուժել է սուպերմարկետներից մեկը և պատանդներ վերցրել:
Հարձակվողը լիկվիդացված է:
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է առնվազն երկու մարդ, և հինգը վիրավորվել են, որոնց թվում կա մեկ անչափահաս:
Իրավապահների տեղեկություններով՝ հարձակվողը 1968 թվականին ծնված տղամարդ է:
Հարձակման դրդապատճառն անհայտ է: