Կիևում Թրամփի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչներ
Ուկրաինայի մայրաքաղաքում, ամերիկյան պատվիրակության հետ մեկտեղ, ներկա են նաև եվրոպացի գործընկերներ։
Ինչպես սոցիալական ցանցերում գրում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։
«Միասին մենք աշխատում ենք Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության համար», – նշում է Բուդանովը։
Ուկրաինական կողմի հանդիպումը ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ սկսվել է տեղական ժամանակով ժամը 14:20-ին։