Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
Ռուսաստանի կողմից Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։
Էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակման արդյունքում մայրաքաղաքի մի քանի շրջաններում հրդեհ է բռնկվել։ Վնասվել են բնակելի տներ և ավտոմեքենաներ։
«Շահեդ» տեսակի դրոնների թիրախում է հայտնվել նաև Զապորոժիեն։ Հարձակման հետևանքով քաղաքի մի շրջանում բարձրահարկ շենքում և մասնավոր տներում հրդեհ է բռնկվել։ Վիրավորվել է 13 մարդ։
Պայթյունների շարք է տեղի ունեցել նաև Սումիի և Չեռնիգովի շրջաններում։ Սումիի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ։ Չեռնիգովի մարզի վրա իրականացված հարձակման արդյունքում զոհվել է չորս մարդ, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջրի։