Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է ռուսական հրթիռային հարվածներից
Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է ռուսական հրթիռային հարվածներից։
Դեսպանատան շենքից 200-250 մետր հեռավորության վրա՝ Լուկյանովսկայա մետրոյի կայարանի դիմաց ընկած հրթիռի պայթյունը կոտրել է պատուհանները և վնասել առաստաղը։ Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Հարկ է նշել, որ պատերազմի սկզբից ի վեր Կիևում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքը մի քանի անգամ վնասվել է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ավիահարվածների հետևանքով։