Կիևում, 2014 թ. փետրվարին 53 մարդու սպանության գործով հնարավոր է հարցաքննվի Վրաստանի երկու քաղաքացի
Կիևում, 2014 թվականի փետրվարին Մայդանի իրադարձությունների ժամանակ կրակոցների գործով հնարավոր է հարցաքննվեն Վրաստանի քաղաքացիներ: Լրատվությունն այս մասին տարածել է «112» հեռուստաալիքը: Հեռուստատեսության տվյալներով, դատարանը բավարարել է վրաց դիպուկահարներին տեսակապով հարցաքննելու մասին միջնորդությունը: Վրաստանի քաղաքացիների հարցաքննությունը պահանջել է ՈՒկրաինայի հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին: Նրա խոսքերով Մայդանի իրադարձությունների ժամանակ սպանությունների գործով վկաներ՝ Ալեքսանդր Ռևազիշվիլին և Կոբա Ներգաձեն պատրաստ են ցուցմունք տալ:
Փաստաբանի պնդմամբ, այս մարդիկ տեսել են, թե ինչպես էին դիպուկահարները կրակում ցուցարարների և իրավապահների ուղղությամբ: Նրա խոսքերով այդ ժամանակ Ռևազիշվիլին և Ներգաձեն գտնվում էին «ՈՒկրաինա» հյուրանոցում:
ՈՒկրաինական մամուլի լրատվությամբ պաշտպանող կողմի միջնորդությանը աջակցել է նաև դատախազը: Ինչպես հայտարարել է դատախազ Յանիս Սիմոնովը այս հարցաքննությունը նպատակահարմար է, քանզի հնարավոր է պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2014 թվականի փետրվարի 20-ին:
Հիշեցնենք, Կիևում, 2014 թվականի ձմռանը տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 53 մարդ, այդ թվում չորս ոստիկան:
Հեղինակ -
Edgar Barsegyan