Մամուլի լրատվությամբ, Ջինա Հասպելը փորձում էր հրաժարվել կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնից
Մամուլի լրատվությամբ, Ջինա Հասպելը փորձում էր հրաժարվել կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնից

ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի կողմից կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնին ներկայացված Ջինա Հասպելը, փորձում էր հրաժարվել առաջարկված պաշտոնից: Այս մասին լուրը The Washington Post հրատարակչությանը հենվելով տարածել է Reuters գործակալությունը:

Ինչպես գրում է հրատարակչությունը, ուրբաթ օրը, մայիսի 4-ին Ջինա Հասպելը դիմել է Սպիտակ տանը, հրաժարվեն իր թեկնածության ներկայացումից: Մամուլի լրատվությամբ, նման կերպով Հասպելը ցանկանում է խուսափել, ԱՄՆ-ի սենատում գործակալության հարցաքննման մեթոդների մասին առաջադրված հարցերից:

Սենատում նրա թեկնածության քննարկումը ծրագրված է մայիսի 9-ին:

Ամերիկյան մամուլի լրատվությամբ, 2002 թվականին Հասպելը Թաիլանդում ղեկավարում էր գաղտնի բանտ, որտեղ ահաբեկչության մեջ մեղադրվողների նկատմամբ հարցաքննության ժամանակ օգտագործում էին անմարդկային միջոցներ: Հասպելին մեղադրում են նաև նման հարցաքննությունները պատկերող տեսանյութերի ոչնչացման մեջ: