Կիևի վրա ռուսական հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհվածների թվում կա վեցամյա երեխա։
Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլուզված տան փլատակներից ողջ մնացած տղամարդ է դուրս բերվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերով և ութ հրթիռներով։ Զելենսկին ասել է, որ հարձակումները հարվածել են Դնեպրի, Պոլտավայի, Սումիի, Նիկոլաևի և Կիևի մարզերին։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ այսօր աշխարհը կրկին տեսել է Ռուսաստանի արձագանքը Ամերիկայի և Եվրոպայի հետ խաղաղություն հաստատելու իր ցանկությանը։
«Նոր ցուցադրական սպանություններ։ Հետևաբար, ուժի բացակայության դեպքում խաղաղությունն անհնար է։ Մոսկվային ստիպել խաղաղություն կնքել, նրանց իրական բանակցությունների սեղանի շուրջ բերել՝ գործընկերներն ունեն դրա համար բոլոր գործիքները։ Մենք ակնկալում ենք, որ այն ամենը, ինչ ԱՄՆ-ն և Եվրոպան այժմ բարձրաձայնում են այս նպատակով, կիրականացվի», – ասել է Վլադիմիր Զելենսկին։