Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, առնվազն տասը վիրավորվել է

11:21, 23.03.2025

Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել առնվազն տասը մարդ։ Մահացածների թվում կան հայր և նրա 5-ամյա որդին։ Վիրավորների թվում կա 11 ամսական երեխա։

«Անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում Կիևի վրա»,- գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։

Անօդաչու սարքերի հարձակումների հետեւանքով հրդեհներ են բռնկվել Կիեւի տարբեր թաղամասերի բազմահարկ բնակելի շենքերում։

Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։

Նմանատիպ