Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով պայթյունի առաջացած ալիքը վնասել է Սուրբ Սոֆիայի տաճարը
Կիևի վրա ռուսական հարձակման պայթյունի հետևանքով առաջացած ալիքը վնասել է Սուրբ Սոֆիայի տաճարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Այս մասին հայտնել է մշակույթի նախարար Նիկոլայ Տոչիցկին:
«Գիշերը թշնամին կրկին հարվածել է մեր ինքնության սրտին: Վնասվել է Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարը՝ մի սրբավայր, որը դիմացել է ժամանակի փորձությանը և մեր պետականության խորհրդանիշն է: Պայթյունի ալիքը հանգեցրել է ազգային նշանակության հուշարձանի գլխավոր աբսիդի քիվի ոչնչացմանը: Այս 11-րդ դարի տաճարը ամբողջ Ուկրաինայի հոգին է», – գրել է նախարարը սոցիալական ցանցերում:
Մասնագետները և քննչական և օպերատիվ խումբը ուսումնասիրում և գնահատում են տաճարի վիճակը: Մշակույթի նախարարությունը նշում է, որ պայթյուններից առաջացած ցանկացած ցնցում կարող է սպառնալ հուշարձանի կառուցվածքի ամբողջականությանը:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, գիշերը հարված է հասցվել նաև Օդեսայի կինոստուդիային, որը Եվրոպայի ամենահին կինոկենտրոններից մեկն է: Ֆիլմերից մեկի դեկորացիաները լիովին ոչնչացվել են: Հրդեհը մարվել է անվտանգության ուժերի օպերատիվ գործողությունների շնորհիվ: Հարձակման հետևանքով զոհեր չկան։