Կիևի վրա հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 25-ի, այդ թվում՝ հինգ երեխաների
Կիևի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 25-ի, որոնց թվում կա հինգ երեխա։
Տեղեկությունը հաստատել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Նրա տվյալներով՝ 10 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից չորսը՝ անչափահասներ են, իսկ մնացած տուժածներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։
Կիևի վրա հարձակումը տեղի է ունեցել գիշերը, վնասվել են բազմաբնակարան շենքեր։
Վերջին տվյալներով՝ մայրաքաղաքում զոհվել է երկու, իսկ Կիևի մարզում՝ չորս մարդ։