Կիևի ոստիկանությունը, քաղաքի վեց մետրոկայանում ստուգումներ է անց կացնում, կապված ռումբի առկայության մասին ահազանգի հետ: Այդ պատճառով «ՈՒնիվերսիտետսկայա», «Տեատրալնայա», «Խրեշատիկ», «Պլոշադ սվաբոդի», «Լեվ Տոլստոյ» և «Զալատիե Վարոտա» կայանները փակ են: Նշված մետրոկայաններից տարհանել են բոլոր ուղևորներին:
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված կայաններում աշխատում են ականապատները:
Նշենք, որ Կիևում այսօր առավելագույնս խստացված են անվտանգության նորմերը: Պատճառը բողոքի մի քանի ցույցերն են, որոնք անց են կացվում ՈՒկրաինայի մայրաքաղաքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan