Կիևի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստի վրա ռուսական հարվածից զոհերի թիվը հասել է 38-ի, ևս չորսը անհետ կորած են

16:27, 30.08.2026

Կիևի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստին ռուսական հարվածի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա ասել է, որ ևս չորս մարդ անհետ կորած է։ Կան նաև վիրավորներ։

«Փրկարարներին հաջողվել է մարել հրդեհների մեծ մասը։ Արտակարգ հրաձգային ստորաբաժանումները դեպքի վայրում աշխատում են շուրջօրյա։ Նրանք հայտնաբերում և չեզոքացնում են պայթուցիկ նյութեր։ Տարածքի աղտոտվածության աստիճանը մեծ է, և աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է Զելենսկին։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել հնարավոր անփութության դեպքի առթիվ։ «Հետաքննությունը պետք է պարզի ոչ միայն ռուսական հարձակման բոլոր հանգամանքները, այլև դրա հետևանքները զգալիորեն սրած պատճառներն ու պայմանները։ Մասնավորապես, կստուգվի, թե արդյոք օրինական էր պայթուցիկ առարկաներ և նյութեր տեղադրելը և պահելը ձեռնարկության տարածքում»։

Նմանատիպ