Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել 19 մարդ
Կիևի մարզում ռուսական օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 19-ը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել 11 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս։
Կլիչկոն ասել է, որ ռուսական հարվածների հետևանքով քաղաքում ավելի քան 2500 տուն, 187 մանկապարտեզ, 138 դպրոց և այլ հաստատություններ մնացել են առանց կենտրոնական ջեռուցման։
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 26-ի գիշերը Կիևի վրա ռուսական օդային հարվածի հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի թաղամասերում հրդեհվել են առնվազն երեք բարձրահարկ շենքեր։