Կիևի կենտրոնում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ անցկացվել է բողոքի ցույց
Կիևի կենտրոնում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ անցկացվել է բողոքի ցույց:
Ցուցարարները Վլադիմիր Զելենսկիին կոչ են անում հրաժարվել «Շտայնմայերի բանաձևի» կատարումից: Հանրահավաքին մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ «Նորմանդական դավադրություն – պետական դավաճանություն» կարգախոսով:
Ցուցարարները վախենում են, որ «Շտայնմայերի բանաձևի» իրականացումը Ուկրաինայի պետական ինքնիշխանության ոտնահարում է:
Հատկանշական է, որ «Շտայնմայերի բանաձևը» ենթադրում է Դոնբասի առանձնահատուկ կարգավիճակի մասին օրենքի գործարկում, սակայն ծրագրի համաձայն, մինչ այդ, Դոնբասում պետք է անցկացվեն ընտրություններ: