Կիևը հարգանքով է մոտենալու հավատացյալների որոշմանը. Պետրո Պորոշենկո
Կիևում աղոթել են ՈՒկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիայի (անկախության) համար: Հավատացյալներին խոսքով դիմել է երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն:
Նախագահի խոսքերով, Կիևը հարգանքով կմոտենա այն մարդկանց որոշմանը, որոնք ցանկանում են մնալ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հավատացյալների շարքերում:
Դրա հետ մեկտեղ, ՈՒկրաինայի նախագահը խոստացել է, որ կառավարությունը պաշտպանելու է այն հոգևորականների իրավունքները, որոնք անձամբ ցանկություն կհայտնեն դուրս գալ Մոսկվայի պատրիարքարանի կառավարության տակից:
Հավատացյալներին խոսքով դիմել է նաև Կիևի պատրիարք Ֆիլարեթը: Նրա խոսքերով առանց ՈՒկրաինայի եղեղեցու անկախության, գոյություն չի ունենա ՈՒկրաինայի պետությունը:
Հիշեցնենք, համաշխարհային պատրիարքարանը հոկտեմբերի 11-ին վերացրել է այն հրամանի գործողությունը, որով XVII դարում Կիևի միտրոպոլիան ենթարկվեց Մոսկվային: Դրանով Կոնստանդնապոլսի պատրիարքարանը սկսեց ՈՒկրաինայի եկեղեցու անկախության ճանաչման գործողությունը:
Այս քայլը դատապարտել են Ռուսաստանի պատրիարքարանում և հայտարարել, որ խզում են կապը Կոնստանդնապոլսի հետ:
Ռուսաստանի պատրիարքարանի պատասխան միջոցները հայտնի կդառնան վաղը, Մինսկում կայանալիք սինոդի նիստից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan