Քյոլնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբերի հայտնաբերման պատճառով քաղաքից տարհանվել է 20 000 մարդ
Քյոլնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբերի հայտնաբերման պատճառով քաղաքից տարհանվել է 20 000 մարդ։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելե»-ն։
Գերմանիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Քյոլնում, հայտնաբերվել է երեք ռումբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից։
Երկու ռումբը կշռում էին մեկական տոննա, իսկ մեկը՝ կես տոննա։ Ռումբերի վնասազերծման գործողությունը համարվում է քաղաքի ամենամասշտաբային գործողություններից մեկը։ Վտանգավոր գոտուց տարհանվել են 58 հյուրանոցների, քաղաքապետարանի, երկաթուղային կայարանի, թանգարանների, դպրոցների, մեկ հիվանդանոցի և երկու ծերանոցների անձնակազմն ու բնակիչները։
«Տարհանումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամասշտաբային միջոցառումն է։ Բոլոր ներգրավված կողմերը հույս ունեն, որ վնասազերծման աշխատանքները կավարտվեն օրվա ընթացքում», – նշվում է Քյոլնի քաղաքապետարանի կայքում հրապարակված հայտարարությունում։