Քվորումի բացակայության պատճառով, 2019 թվականի բյուջեի նախագիծը քվեարկության չի դրվել
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին քվորումի բացակայության պատճառով, 2019 թվականի բյուջեի նախագիծը քվեարկության չի դրվել,-այս մասին լուրը փոխանցել է առաջին ալիքի լրագրողը:
Ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, նիստին ներկա էր 69 պատգամավոր, որի պատճառով քվեարկություն հնարավոր չի եղել կազմակերպել:
2019 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի վաղը, լիագումար նիստին:
Գալիք տարում բյուջեի ասիգնացիաների ծավալը կազմում է 13 միլիարդ 90 միլիոն, որը 2018 թվականի բյուջեի հետ համեմատ 600 միլիոնով ավել է:
Հեղինակ -
Edgar Barsegyan