Քվեմո Քարթլիում ոստիկանությունը թմրանյութերի մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել
Քվեմո Քարթլիում ոստիկանությունը թմրանյութերի մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել

Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Թեթրիծղարոյի շրջանում ձերբակալել են 1971 թվականին ծնված Ա.Ս.-ին՝ հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության հաղորդմամբ, հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ցմահ ազատազրկում։

«Իրավապահները՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվածի անձնական և բնակելի տան խուզարկության արդյունքում, ապացույցի կարգավիճակով առգրավել են 1 կիլոգրամ 300 գրամ չորացրած մարիխուանա։

Քրեական գործի քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետի հիման վրա», – ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։