Քվեաթերթիկների 82.19%-ի հաշվարկից հետո, Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում ձայների 57.76%-ով առաջատարն է «Էդիննայա Ռոսիա» կուսակցությունը
Քվեաթերթիկների 82.19%-ի հաշվարկից հետո, Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում ձայների 57.76%-ով առաջատարն է «Էդիննայա Ռոսիա» կուսակցությունը։
Կոմունիստական կուսակցությունը երկրորդ տեղում է՝ ձայների 13.89%-ով։ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 8.77%-ը, իսկ «Նոր ժողովուրդը»՝ 7.97%-ը։ «Արդար Ռուսաստանը» հինգերորդ տեղում է՝ 4.99%-ով, որը մի փոքր ցածր է 5%-ի շեմից։
Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 18-20-ը։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 56%։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ տասը կուսակցություն։ Ռուսաստանի խորհրդարանում կա 450 տեղ։ Կեսը ընտրվում է համամասնական կարգով, մնացածը՝ միամանդատ շրջաններից։ Խորհրդարան մտնելու համար պետք է հաղթահարել հինգ տոկոսի շեմը։