Քվեարկել եմ այն թեկնածուի համար, որի հետ մասին առավել կմերձենանք ՆԱՏՕ-ին. Լևան Իզորիա
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան նախագահական ընտրություններում իր ընտրությունը կատարել է Վակեի երկրորդ ընտրատարածքի երկրորդ ընտրատեղամասում: Լևան Իզորիայի հայտարարությամբ, քվեարկել է երկրի ՆԱՏՕ ինտեգրմանը, ռազմական զինծառայողների և նրանց ընտանիքների պայմանների բարելավմանը և Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանությանը:
«Երկրի գլխավոր հրամանատարի ընտրություննեում քվեարկել եմ այն թեկնածուի համար, որի հետ միասին առավել կմերձենանք ՆԱՏՕ-ին, առավել շատ բան կարվի ռազմական զինծառայողների և նրանց ընտանիքների վիճակը բարելավելու համար, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանությունը հզորացնելու համար»,- հայտարարել է Լևան Իզորիան: